2018 թվականին ՆԱՏՕ–ն կմեծացնի Աֆղանստանում իր «Վճռական աջակցություն» ոչ մարտական առաքելության քանակակազմը՝ 13 հազարից դարձնելով 16 հազարի։ Այս մասին Բրյուսելում ասել է ՆԱՏՕ–ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, փոխանցում է DW–ն։

Նրա խոսքով՝ այդ քանակակազմի մոտ կեսը կտրամադրի ԱՄՆ–ը։ ՆԱՏՕ–ի առաքելության ընդլայնումն ընթանում է «Թալիբան» շարժման դիրքերի ամրապնդման եւ «Իսլամական պետություն» խմբավորման ակտիվացման ֆոնին։

«Վճռական աջակցություն» ոչ մարտական առաքելությունը սկսվել էր 2015-ին՝ փոխարինելով Աֆղանստանում ISAF մարտական առաքելությանը, որը շարունակվում էր 13 տարի։