Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մուհամեդ բին Սալմանն Իրանին «ուղիղ ռազմական ագրեսիայի» մեջ է մեղադրել՝ պնդելով, որ Իրանը Եմենի խռովարարներին հրթիռներ է մատակարարում, հաղորդում է BBC-ն:
Դա «պատերազմի գործողություն կարող է համարվել», Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Բորիս Ջոնսոնի հետ հեռախոսազրույցում հայտարարել է արքայազնը:
Նշենք, որ որ Իրանը Եմենում հուսիթներին սպառազինություններ մատակարարելու մեղադրանքները հերքում է: ԱԳ նախարար Մուհամադ Ջավադ Զարիֆն ավելի վաղ հայտնել էր, որ Սաուդյան Արաբիայի ագրեսիայի պատերազմները Մերձավոր Արեւելքին են սպառնում:




























