Սաուդյան Արաբիայի իշխանությունները հերքում են արքայազն Աբդուլ Ազիզ բին Ֆահդի մահվան մասին տեղեկությունը, որն ըստ տեղական լրատվամիջոցների կալանավորման ժամանակ դիմադրելիս սպանվել է, հաղորդում է Daily Mail-ը:

Արքայազնի մահվան մասին Twitter-ում հայտնել է ՀԴԲ նախկին գործակալ Ալի Հ. Սուֆանը:

Այդ մասին գրել է նաեւ The Duran թերթը: Ըստ թերթի՝ արքայազնը խորը նեռրգրաված է եղել Saudi Oger Ltd ընկերությկան մեջ, որը նախկինում պատկանել է Լիբանանի նախկին վարչապետի ընտանիքին:

Արաբալեզու Alithad News պարբերականը նույնպես արքայազնի մահվան մասին է հաղորդել՝ մեջբերելով Թագավորական ընտանիքի մամուլի հաղորդագրությունը, որտեռղ նշվում է, որ թագավորական ընտանիքը սգում է արքայազն Աբդուլի մահվան կապակցությամբ, սակայն մահվան պատճառը չի նշվել:

Նշենք, որ այս ամենը տեղի է ունենում հակակոռուպցիոն հետաքննության շրջանակներում 11 արքայազների եւ 38 ազդեցիկ պաշտոնյաների կալանավորումների ֆոնին: