Շվեդիայի կառավարությունը մտադիր է ամերիկյան Patriot ՀՕՊ համակարգ ձեռք բերել, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով կառավարության հաղորդագրությանը:
«Համակարգի գնումը համապատասխանում է ազգային պաշտպանոթւյան ռազմավարության բովանդակությանը եւ 2016 թ. հունիսին ստորագրված Շվեդիայի եւ ԱՄՆ մտադրությունների մասին համատեղ հռչակագրի կատարման մաս է հանդիսանում: Կառավարության պաշտոնական որոշումը թույլ է տալիս բանակցություններ վարել ամերիկյան կողմի հետ: Ենթադրվում է, որ առաջարկը կուղարկվի 2018-ի գարնանը: Դրանից ելնելով՝ կառավարությունը վերջնական որոշում կկայացնի հաջորդ տարվա ընթացքում», - նշվում է հաղորդագրության մեջ:
Շվեդիան մտադիր է ԱՄՆ-ից այդ համակարգի 4 միավոր գնել: Սպասվում է, որ դրանք 2020-2025 թվականներին կմատակարարվեն:




























