Հայաստանի Ազգային ժողովում նոյեմբերի 8-ին անցկացվել է Արտաքին հարաբերությունների հարցերով մշտական հանձնաժողովի նիստը, որի ընթացքում առաջարկել են որոշել Հայաստանի ու ԵՄ-ի միջեւ համագործակցության ընդլայնման մասին համաձայնագրի ստորագրման հարցով խորհրդարանական լսումների անցկացման օրը։

Արտաքին հարաբերությունների հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը նշել է, որ այդ լսումները մտադիր են անցկացնել այս տարվա դեկտեմբերի 1-ին՝ Հայաստանի ու ԵՄ-ի միջեւ համաձայնագրի ստորագրումից մեկ շաբաթ անց։

«Իհարկե, մի կողմից մենք կարող ենք հայտնել, որ համաձայնագրի ստորագրումից հետո այդ փաստաթուղթը պետք է քննարկվի Սահմանադրական դատարանում ու մյուս մարմիններում, որից հետո արդեն, ֆորմալ առումով, այն կքննարկեն Ազգային ժողովում»,- պարզաբանեց Աշոտյանը՝ միաժամանակ հավելելով, որ լսումները կունենան քաղաքական նշանակություն, նաեւ հասարակական կարեւորություն։