Հայաստանի եւ ԵՄ–ի միջեւ համաձայնագրի հարցով խորհրդարանական լսումներին պլանավորվում է հրավիրել Հայաստանում եվրոպական երկրների դեսպաններին։ Այս մասին նոյեմբերի 8-ին ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստին ասել է հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը։
Նրա խոսքով՝ պլանավորվում է հրավիրել նաեւ ԵՄ պատվիրակության ղեկավարին, հարեւան երկրների դեսպաններին եւ փորձագիտական շրջանակների։
Աշոտյանը նաեւ նշել է, որ դիմելու է Կոնրադ Ադենաուերի հիմնադրամին՝ խորհրդարանական լսումների կազմակերպման համար տեխնիկական աջակցության նպատակով։




























