ԱՄՆ առեւտրի նախարար Ուիլբուր Ռոսն իր կարողության չափը 2 միլիարդ դոլարով ավելացրել է, որպեսզի հայտնվի Forbes ամսագրի  վարկանիշային ցուցակում, հաղորդում է Gazeta-ն՝ հղում անելով  Forbes-ին։

Ինչպես հայտնի էր դարձել, 2016-ին Ռոսի կարողությունը գնահատվում էր 2,9 միլիարդ դոլար։ Սակայն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմում աշխատանքի անցնելուց հետո պաշտոնական տվյալները գաղտնազերծեցին նրա ակտիվների արժեքը, որոնք 700 միլիոն դոլարից էլ պակաս էին։

Իր հերթին նախարարը պատմել է, որ ավելի քան 2 միլիարդ դոլար ընտանեկան վստահության ներքո  են։ Դրանց մասին տեղեկատվություն տրամադրել Ռոսը մերժել է՝ հիմնավորելով, որ տեղեկատվությունը գաղտնիություն է պահանջում։

« Տեղեկատվության մեկամսյա հանգամանալից ստուգումներից հետո Forbes-ը վստահ է, որ գտել է պատասխանը՝ այդ գումարները երբեք էլ գոյություն չեն ունեցել։ Պարզ է դառնում, որ Ռոսը ստել է մեզ։», —հայտնել են պարբերականից։

Ավելի վաղ ԱՄՆ–ում հրապարակել էին Appleby իրավաբանական ընկերության փաստաթղթերի արխիվը։ Բերմուդյան ընկերությունը զբաղվում էր օֆշորների գրանցմամբ։ «Դրախտային դոսյե» (Paradise Papers) անվանումը ստացած նյութերում հիշատակվում են ավելի քան 120 համաշխարհային առաջնորդների անունները։ Նրանց թվում է ԱՄՆ առեւտրի նախարար Ուիլբուր Ռոսսը, որը կապ ունի գազի վերամշակմամբ զբաղվող նավթաքիմիական  «Սիբուր» ռուսական ընկերության հետ համագործակցող Navigator Holdings ընկերության հետ։