ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Չինաստան եռօրյա պետական այցի ընթացքում ամերիկյան եւ չինական ընկերությունները 9 մլրդ դոլարի համաձայնագրեր են ստորագրել:

Նոյեմբերի 8-ին կայացած արարողության ժամանակ, որին մասնակցել է ԱՄՆ առեւտրի նախարար Ուիլբուր Ռոսը, ընկերությունները 19 համաձայնագիր են ստորագրել, հայտնում է AP-ն: 

Չինաստան այցի ընթացքում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ու առաջին տիկինն այցելել են Արգելված քաղաք, որտեղ 2 երկրների առաջնորդների համատեղ ընթրիք է նախատեսված:

Պաշտոնական ծրագրի հիմնական մասը նախատեսված է հինգշաբթի: Դրա գլխավոր կետն, անկասկած, կլինի Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հետ հանդիպումը: Դրանից զատ, ծրագրված են մի շարք միջոցառումներ, որոնց ընացքում կողմերը կքննարկեն թեմաների լայն շրջանակ՝ Հյուսիսային Կորեայի միջուկային խնդրից մինչեւ երկկողմանի առեւտուր:

Թրամփն առաջին պետական այցով ժամանել է Չինաստան

Դոնալդ եւ Մելանյա Թրամփներն այցելել են Պեկինի Արգելված քաղաք