ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կնոջ՝ Մելանյայի հետ եւ Չինաստանի առաջնորդ Սի Ցզինպինի ու նրա կնոջ՝ Պեն Լիյուանի ուղեկցությամբ Արգելված քաղաքում այցելել է Պեկինի օպերան, հայտնում է «Սինհուա»–ն։
Թրամփը Պեկին էր ժամանել ԱՄՆ նախագահի պաշտոնում առաջին պետական այցով։ Ներկայացումը կայացել է Ուրախ երաժշտության տաղավարում՝ Արգելված քաղաքի խոշորագույն օպերային թատրոնում, որը կառուցվել է Ցին դինաստիայի կայսր Ցյանլունի (1736-1795թթ.) կառավարման օրոք կայսերական ընտանիքի անդամներին զվարճացնելու համար։
Պեկինի օպերան արվեստի ավանդական տեսակ է, որն ավելի քան 200 տարվա պատմություն ունի։ 2010 թվականին այն ընդգրկվել էր ՅՈՒՆԵՍԿՕ–ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցուցակում։ Պեկինի օպերան ներառում է գործիքային երաժշտություն, վոկալ ելույթներ, մնջախաղ, պարեր եւ ակրոբատիկա։
Պետության ղեկավարներն ու նրանց տիկնայք դիտել են 3 դասական պիսներից հատվածներ՝ «Շիվեր տանձի այգում», «Կապիկների արքան», «Հարբած հարճը»։
Ներկայացման ավարտին նրանք լուսանկարվել են դերասանների հետ, ինչն արժանացել է հանդիսատեսի բուռն ծափահարություններին։
Ամերիկյան եւ չինական ընկերությունները 9 մլրդ դոլարի համաձայնագրեր են ստորագրել
Դոնալդ եւ Մելանյա Թրամփներն այցելել են Պեկինի Արգելված քաղաք




























