Թուրքիան Ֆրանսիայի եւ Իտալիայի հետ ռազմական համագործակցությունն ամրապնդելու մտադրության մասին նամակ է ստորագրել, ներառյալ`հակաօդային պաշտպանության համատեղ զարգացումը, հաղորդում է Reuters- ը՝ վկայակոչելով Թուրքիայի ՊՆ-ում իր աղբյուրներին:

Որպես առաջին քայլ EUROSAM ֆրանս-իտալական կոնսորցիումը եւ թուրքական ընկերությունները կորոշեն երեք երկրների ընդհանուր պահանջները եւ կուսումնասիրեն  համակարգը, որը հիմնված է EUROSOM արտադրության SAMP-T հրթիռային համակարգի վրա:

Նշենք, որ Թուրքիայի պաշտպանության նախարար Նուրետին Կանիկլին Բրյուսելում ՆԱՏՕ պաշտպանության նախարարների հանդիպմանն է մասնակցում: