ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը Կուբայի հանդեպ զբոսաշրջային եւ տնտեսական սահմանափակումներ է սահմանել, ինչը կբարդացնի ամերիկացիների մուտքը կղզի, հաղորդում է Associated Press- ը:

ԱՄՆ նախագահի կողմից սահմանված Կուբայի նկատմամբ նոր սահմանափակումները նոյեմբերի 9-ին ուժի մեջ են մտել: Դրանք մասամբ հակասում են նախկին նախագահ Բարաք Օբամայի վարչակազմի Կուբայի հարցով դիվանագիտական քաղաքականությանը:

Ամերիկացիները Կուբա կկարողանան մեկնել միայն ամերիկյան ընկերությունների կողմից վերահսկվող զբոսաշրջային խմբերի կազմում:

ԱՄՆ պետդեպարտամենտը հրապարակել է նաեւ բազմաթիվ հյուրանոցների, խանութների եւ այլ ձեռնարկությունների ցուցակ, որոնք բանակի հետ կապ ունեն:Ամերիկացիներին արգելվում է դրանց հետ գործ ունենալ, ինչն ավելի է բարդացնում ուղեւորությունները: