ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ լավ հարաբերություններ ունի Չինաստանի ղեկավար Սի  Ցզինպինի հետ։ Այս մասին Թրամփն ասել է չինացի գործընկերոջ հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։

«Ես եւ նախագահ Սի Ցզինպինը բանակցություններ ենք վարել ընդհանուր նպատակների եւ շահերի մասին։ Բացի այդ, մենք հաճախ ենք զրուցում։ Մեր երկուսի միջեւ իրոք լավ փոխհարաբերություններ են, հավատացե՛ք ինձ։ Իմ վարչակազմը հավատարիմ է մեր առեւտրային եւ գործնական հարաբերությունների զարգացմանը»,- ասել է ԱՄՆ նախագահը։