Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման բեն Աբդել Ազիզը արդարադատության նախարարությունում դատական իշխանության տարբեր մակարդակներում 30 նոր դատավորների նշանակման հրաման է ստորագրել՝ կոռուպցիայի մեղադրանքով բարձրաստիճան պաշտոնյաների եւ բիզնեսմենների զանգվածային կալանավորումներից մի քանի օր հետո, հայտնում է SPA գործակալությունը:
«Թագավորական հրամանով նախատեսվում է դատական համակարգի տարբեր մակարդակներում 26 դատավորի առաջխաղացում եւ 30 դատավորի նշանակում»,- նշված է հաղորդագրության մեջ:
Սաուդյան Արաբիայի արդարադատության նախարար Վալիդ բեն Մուհամմեդ ալ Սալմաանին պարզաբանել է, որ միապետի նշանակումները «շարունակում են դատական համակարգին նրա մշտական աջակցությունն ու հետաքրքրությունը»:
Սաուդյան Արաբիայի թագավորը շաբաթ օրը հրաման էր ստորագրել ժառանգորդ արքայազն Մուհամմեդ բեն Սալմանի ղոեկավարությամբ կոռուպցիայի դեմ պայքարի Բարձրագույ կոմիտե ստեղծելու մասին, որը հաջորդ օրը կարգադրել էր ձերբակալել իշխող ընտանիքի 11 անդամի եւ 40-ից ավելի հայտնի պետական գործիչների, ազդեցիկ նախկին պաշտոնյաների եւ բիզնեսմենների՝ փողերի լվացման, անձնական շահերի համար ծառայողական դիրքի օգտագործման, գոյություն չունեցող գործարքների կնքման եւ կաշառքներ ստանալու մեղադրանքներով:




























