Մենք վստահ ենք, որ Ռուսաստանը վերջին մի քանի տարում խախտել է Փոքր ու միջին հեռահարության հրթիռների ոչնչացման մասին պայմանագիրը: Այդ մասին հայտնել է Պենտագոնի ղեկավար Ջիմ Մատիսը ՆԱՏՕ-ի անդամ երկրների Պաշտպանության նախարարների հանդիպումից հետո, հաղորդում է Reuters-ը:
Նա նշել է, որ հանդիպման ընթացքում քննարկվել է Ռուսաստանի կողմից Փոքր ու միջին հեռահարության հրթիռների ոչնչացման մասին պայմանագրի խախտման հարցը եւ հնարավորությունները, թե ինչպես կարելի է Մոսկվային ստիպել հետեւել պայմանագրին:
«Շատ երկրներ սեփական ապացույցներն ունեն, թե ինչ է արել Ռուսաստանը, եւ մենք ակտիվորեն քննարկել ենք այդ հարցը», - ասել է Մատիսը՝ հավելելով, որ ԱՄՆ-ը եւ ՆԱՏՕ-ն կփոխգործակցեն Ռուսաստանի հետ՝ այդ հարցը շտկել փորձելու համար:



























