Իսրայելի ոստիկանության քննիչները հինգերորդ անգամ հարցաքննում են վարչապետ Բենիամին Նեթանյահուին, որի դեմ երկու քննություն է ընթանում: Դրանք կարող են հանգեցնել վարչապետի հրաժարականին: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով «Երկրորդ հեռուստաալիքի» կայքին:

Նեթանյահուն կասկածվում է գործարար համայնքի ներկայացուցիչներից թանկարժեք նվերներ ստանալու մեջ եւ երկրի խոշորագույն տպագրատներից մեկի՝ «Եդիոտ Ախրոնոտ»-ի սեփականատիրոջ հետ կառավարության գործուենության բարեհաճ լուսաբանման մասին պայմանավորվելու մեջ՝ փոխարենը օրենք ընդունելով, որը կսահմանափակեր հիմնական մրցակցին՝ «Իսրայել խա Յոմ» անվճար օրաթերթին:

«Թեեւ սա քննիչների հետ Նեթանյահուի հինգերորդ հանդիպումն է, ոստիկանությունը եւ գլխավոր դատախազությունը կարծում են, որ առնվազն երկու կամ երեք հարցաքննություն կպահանջվի», — հաղորդում է ալիքը:

Վարչապետը պնդում է, որ ոչ մի անօրինական բան չի արել, խոստանում է դեռ երկար տարիներ կառավարել երկիրը եւ լրագրողներին եւ ընդդիմադիր քաղաքական գործիչներին դատախազության եւ ոստիկանության վրա ճնշումների միջոցով հեղաշրջում կազմակերպելու փորձի մեջ է մեղադրում: