Ամերիկացի գենետիկները ԳՄՕ կարտոֆիլի նոր սորտ են ստեղծել, որը ոսկեգույն է, հարուստ է A եւ E վիտամիններով, հաղորդում է «Ռամբլեր»ը:
«Աշխարհի շատ երկրների բնակիչները տառապում են «նուտրիենտային սովի» պատճառով, քանի որ այսօր գյուղատնտեսական մշակաբույսերը ուղղված են առավելագույն բերքատվության, ոչ թե բարձր սննդային արժեքի վրա: Մեր ոսկե կարտոֆիլը կարող է պարունակել մի քանի անգամ ավելի շատ միկրոէլեմենտներ եւ վիտամիններ, քան այն սնունդը, որ մարդիկ մշտապես ուտում են», - ասում է Օհայոյի համալսարանից Մարկ Ֆաիլան:
Գիտնականները սովորական կարտոֆիլի ԴՆԹ-ի մեջ դրել են Erwinia herbicola բակտերիայի գեները:




























