ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը եւ Չինաստանի նախագահ Սի Ցզինպին «ոչ երկիմաստ» համաձայնության են եկել այն մասին, որ Հյուսիսային Կորեան չպետք է միջուկային զենք ունենա: Այս մասին ABC News- ին տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը:

Նրա խոսքով՝ Հյուսիսային Կորեայի հարցով տարաձայնություններ չկան:

«Մենք շատ գոհ էինք, որ չինացիները հստակ եւ ոչ երկիմաստ դիրքորոշում ունեին՝ նրանք Հյուսիսային Կորեային միջուկային զենքով չեն ընդունի», - ասել է Թիլերսոնը:

Նրա խոսքով՝ Պեկինի եւ Վաշինգտոնի ջանքերը լրացնում, այլ որ թե հակասում են միմյանց: Նրանց գլխավոր նպատակն է Փհենյանին բանակցային սեղանի շուրջ նստեցնել:

«Նախագահ Թրամփը Ցզինպինին հասկացրել է, որ նա հզոր հարեւան է (Հյուսիսային կորեային),  նրանց տնտեսության ակտիվության 90 տոկոսը կախված է ձեզանից, դուք ուժեղ մարդ եք եւ կարող եք լուծել այդ հարցը», - ասել է Թիլերսոնը: