ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին առաջարկել են Մոսկվայում 5 ռուս գեղեցկուհիների հետ գիշեր անցկացնել, սակայն նա հրաժարվել է այդ շռայլ առաջարկից:

Ըստ NBCnews-ի՝ 2013-ին «Միս Տիեզերք» մրցույթի հետ կապված գործնական հանդիպումից հետո, Թրամփին առաջարկել են հյուրանոցի համար 5 ռուս կին ուղարկել: Այս մասին Կոնգրեսի հետախուզության հանձնաժողովում լսումների ժամանակ ելույթ ունենալիս ասել է Թրամփի նախկին թիկնապահ Քիթ Շիլերը: Այս մասին հաղորդել են լսումներին ներկա երեք աղբյուրները:

Շիլերը նշել է, որ առաջարկը որպես հումոր է ընկալել եւ ասել, որ «իրենք նման բաներով չեն զբաղվում»:

Աղբյուրների հաղորդմամբ՝ Շիլերի մեկնաբանություններն ընդգրկվել են բրիտանական հետախուզության նախկին գործակալի՝ Թրամփի մասին հավաքված դոսյեում: Դոսյեում նշվում է, որ Թրամփը Մոսկվայում այդ ժամանակ մարմնավաճառների հետ սեքսով է զբաղվել:

«Աստված իմ, այդ ամենն անհեթեթություն է», - այսպես է արձագանքել Շիլերն այդ տեղեկությանը: