Վլադիմիր Պուտինն ու Դոնալդ Թրամփը ողջունել են միմյանց Վիետնամում Ասիա-Խաղաղօվկիանոսյան գագաթնաժողովի շրջանակում։ Պետության ղեկավարներն իրենց տեղն են զբաղեցրել եւ լուսանկարվել միմյանց հետ։ Թրամփը մոտեցել է այնտեղ կանգնած Պուտինին, նրանց միմյանց ձեռք են սեղմել, մի քանի վայրկյան ժպիտներ փոխանակել, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»–ն։

Արարողության ավարտին պետության ղեկավարները լուսանկարվել են եւ գնացել ընդունելության։ Պուտինն արդեն բանակցություններ է վարել Ֆիլիպինների նախագահի հետ։

ԱՄՆ եւ ՌԴ նախագահների միջեւ առանձին հանդիպումը համաձայնեցված չէ։