Նյու Յորքում երեկույթի ժամանակ  1 մլն արժողությամբ ոսկե արձանիկներ են գողացել:

AFP հաղորդմամբ՝  հրատարակիչ Ալեքսիս Գրեգորին Մանհեթենի իր բնակարանում երեկույթին 25 մարդու էր հրավիրել: Հյուրերի գնալուց հետո տան տերը 7-8 արձանիկների գողությունն է նկատել:

Գրեգորին Vendome Press-ի հիմնադիրն է, որը կերպարվեստի եւ ճարտարապետության մասին գրքեր է հրատարակում: