Շրի Լանկայում Բուդդայի դաջվածքի համար կալանավորված բրիտանուհին, իշխանություններից «սարսափելի եւ սկանդալային վերաբերմունքի» համար փոխհատուցում է կորզել:

 AFP հաղորդմամբ՝ Գերագույն դատարանը որոշում է կայացրել Նաոմի Միշել Քոուլմանին 3500 ֆունտ վճարել որպես փոխհատուցում: Դատարանը որոշել է, որ նրա կալանքը անօրինական եւ անհիմն է եղել:

Քոուլմանը 2014-ի ամռանը ժամանել էր Շրի Լանկա հանգստանալու համար: Ոստիկանները նրա ուսի դաջվածքը որպես վիրավորանք են գնահատել եւ կալանավորել են կնոջը:

Կնոջ խոսքով՝ բանտում ինքը սեռական ոտնձգությունների զոհ է դարձել: Նա բանտում 3 օր է անցկացրել: