ԱՄՆ Օհայո նահանգում 69-ամյա մարդասպան Ալվա Քեմփբելի մահապատիժը հետաձգվել է, երբ դահիճները դատապարտյալի մարմնին մահացու թույն ներարկելու փորձի ժամանակ ձախողվել են, հաղորդում է Newsru-ն:

Դժվար է պատկերացնել, թե ինչ  հոգեկան ապրումներ է ունեցել Ալվա Քեմփբելը:  

Քեմփբելը 20 տարի ապրել է մահապարտների խցիկում: 1997 թվականին նա մեղավոր է ճանաչվել 18-ամյա մի մարդու սպանության մեջ, երբ փորձել է թալանել եւ գողանալ մեքենան: Ավելի վաղ Քեմփբելը դատապարտվել է Քլիվլենդում տղամարդու սպանության համար: Այս հանցագործության համար Ալվան ցմահ ազատազրկում է ստացել 20 տարի հետո վաղաժամ պայմանական ազատման իրավունքով:

80 րոպե բանտի աշխատակիցները փորձել են նրան թույլ ներարկել, սակայն ապարդյուն: Ի վերջո դահիճներին հաջողվել է գտնել երակը, սակայն ներարկել  չեն կարողացել:

Դրանից հետո Օհայոի դատապարտյալների բաժանմունքի պետ Գարի Մուրին հանձնարարել է անմիջապես դադարեցնել մահապատիժը, որը բանտարկյալի հանդեպ ծաղրանքի էր նմանվել, իսկ դահիճներին ծիծաղի առարկա դարձրել: