Փարիզի հյուսիսում գտնվող Սարսել  քաղաքում ոստիկանը կրակել է երեք մարդու վրա եւ վիրավորել եւս երեքի: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ- ը՝ վկայակոչելով France Info ռադիոկայանին:

Իրավապահ մարմիններում աղբյուրներից ստացված տեղեկությունների համաձայն՝  ոստիկանը վիրավորել է իր սիրելիին, նրա մորը եւ քրոջը, սպանել կնոջ հորը, ինչպես նաեւ հարեւանությամբ բնակվող երկու մարդու:

31-ամյա ոստիկանը ինքնասպան է եղել: Agence France-Presse-ի տվյալներով՝  նրա սիրելին դրանից կարճ ժամանակ առաջ հայտարարել էր, հեռանում է իրենից:

Ֆրանսիայում այս տարի իրավապահների  շրջանում կտրուկ աճել է ինքնասպանությունների թիվը: Ինքնասպան են եղել արդեն 46 ոստիկան եւ 16 ժանդարմ: Ըստ հոգեբանների՝ պատճառը  աշխատանքի ծանրաբեռնվածությունն ու անհատական կյանքի դժվարությունների համատեղումն է: