Վերջերս Գերմանիայի բանակում սեքսուալ հողի վրա կատարված հանցագործությունների դեպքերի թիվը կտրուկ աճել է, հաղորդում է DW-ն` վկայակոչելով Գերմանիայի պաշտպանության նախարարության՝  Bild am Sonntag-ում ներկայացված տվյալները:

Հատկապես աճել է ենթադրյալ բռնաբարության դիմումների դեպքերի թիվը:  2017-ի նոյեմբերի 14-ին բանակում արդեն բռնաբարության  կամ բռնաբարություն փորձի 11 դեպք է գրանցել: 2016 թվականին գրանցվել է ընդամենը 5 դեպք

Գերմանիայի պաշտպանության նախարարությունը չի կարծում, որ բռնաբարությունների թիվը կտրուկ աճել է: ՊՆ-ն համարում է, որ կրճատվել է չգրանցված խախտումների թիվը: 

Նախարար Ուրսուլա ֆոն դեր Լյաենի կարծիքով՝ սեքսուալ հողի վրա կատարված հանցագործությունները, որոնք հասարակության մեջ անօրինական են համարվում, պատժվելու են նաեւ բանակում: «Բանակում մենք ձգտում ենք անկեղծ միջավայր ստեղծել, որտեղ բոլորը կարող են անարդարության ու բռնության մասին հայտարարել», - ասել է նա: