Ջեք Ռուբին, որին Քենեդու գործով գլխավոր կասկածյալ Լի Հարվին էր սպանել, կարող էր նախօրոք իմացած լինել ԱՄՆ 35-րդ նախագահի մահափորձի պատրաստման մասին: Այդ մասին են վկայում ԱՄՆ Ազգային արխիվի կայքում հրապարակված փաստաթղթերը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Վիրջինիայի համալսարանի քաղաքագետ Լարի Սաբատոն ուշադրություն է դարձրել ՀԴԲ-ից աղբյուր Բոբ Ուանդերսլայսի ցուցմուքններին:

Նա պատմել է, որ Քենեդու մահից մի քանի ժամ առաջ Ռուբին կապվել է իր հետ եւ առաջարկել նախագահակլան շքերթին գնալ  հրավառությունը դիտելու:
 «Հրաձգության պահին , նա Ջեքի հետ էր: Կրակոցներից հետո Ռուբին գնաց եւ  Dallas Morning News-ի կողմ ուղեւորվեց», — նշվում է փաստաթղթերում:

Ուանդերսլայսի խոսքով՝  մինչ մահափորձն ինքը Ռուբիի հետ գրեթե ծանոթ չի եղել: Այս մասին աղբյուրը քննությանը տեղեկացրել է Քենեդու սպանությունից 14 տարի անց:

Ջոն Ֆիցջերալդ Քենեդին սպանվել է 1963 թվականի նոյեմբերի 22-ին Տեխասի Դալաս քաղաքում: Պաշտոնական վարկածի համաձայն՝  հանցագործը եղել է նախկին ծովային հետեւակ Լի Հարվի Օսվալդը: