Կոլումբիայի հյուսիս-արեւմուտքում ավտոբոսի վթարի հետեւանքով զոհվել է 14 մարդ, վիրավորվել՝ 35-ը։  Այս մասին հայտնում է Pais-ը։

Պարբերականի տվյալներով միջադեպը տեղի է ունեել կիրակի ցերեկը Ատլանտիկոյի դեպարտամենտի Սաբանալարգա համայնքում։

Քաղաքապետ Սեսար Կուադրոսի խոսքով՝ այս պահին հիվանդանոց է տեղափոխվել 14 զոհված, որոնց թվում՝ 2 երեխա, եւ 35 վիրավոր։ Նա նշել է,  որ ավտոբուսը ձորն է ընկել դժվարամատչելի հատվածում։ Լրատվամիջոցների փոխանցմամբ՝ դեպքի  վայրում դեռեւս կարող են մարդիկ լինել։