Մերսման եւ սպա սրահների ազգային Massage Envy ցանցը սեռական ոտնձգությունների մեջ է մեղադրվում: Մոտ 200 կին հաղորդում է, որ սրահ այցելության ժամանակ սեռական բռնության է ենթարկվել, հաղորդում է Americaru-ն:
Տուժողները սեռական ոտնձգությունների մասին հայց են ենրկայացրել, ընդ որում դատելու են ոչ միայն ցանցի ղեկավարությանը, այլեւ առանձին սրահների աշխատակիցներին:
Ըստ տուժածների հայտարարության՝ ցանցի մենեջմենթն անտեսել է տասնյակ դիմումներ:
Massage Envy-ն 49 նահանգներում 1170 սրահ ունի: Ընկերությունը չի մեկնաբանում առաջացած սկանդալը:
Հայտնի է միայն, որ ցանցի իրավաբանները փորձում են ղեկավարությունից սրահներում աշախտակիցների գործողությունների համար պատասխանատվությունը հանել:




























