Չինաստանի իշխանությունները փակել են մասնավոր ինստիտուտ, որը սովորեցնում էր կանանց հնազանդվել եւ առանց առարկության ենթարկվել տղամարդկանց, հաղորդում է BBC-ն:
Տեղական կրթական հաստատության հայտարարության մեջ նշվում է, որ Ֆուշուն ավանդական մշակույթի դպրոց կոչվող հաստատությունը խախտել է սոցիալիստական սկզբունքները, որոնց վրա Չինաստանում հիմնված է կրթությունը:
Դպրոցի կայքում տեղադրվել է տեսանյութ, որտեղ դպրոցի ուսուցիչները դեմ են արտահայտվում գենդերային հավասարության սկզբունքին եւ հանձնարարականներում կանանց հորդորում տղամարդկանց բռնությանը չդիմադրել:
Սոցցանցերով տարածված տեսանյութում դպրոցի ուսուցիչները համոզում են ուսանողներին, որ նրանք չպետք է փորձեն ինքուրույն կարիերա ստեղծել:
Կանանց կոչ են անում առանց առարկելու ենթարկվել ամուսիններին, որդիներին, հայրերին, երբեք չառարկել քննադատությանը, հայհոյանքին եւ երբեք չամուսնալուծվել:
Մեկ այլ տեսանյութում դասախոսները պնդում են, որ եթե կինը մի քանի տղամարդկանց հետ միաժամանակ սեռական կապեր է հաստատում, սերմնահեղուկը թունավորն է դռանում եւ կարող է իրեն սպանել:




























