Մեկ օրում բիթքոինի փոխարժեքը նվազել է 13 տոկոսով, վկայում են Coindesk-ի տվյալները: Դեկտեմբերի 22-ի առավոտյան ամենատարածված կրիպտոարժույթի փոխարժեքը նվազել է մինչեւ 14 524 դոլար, փոխանցում է ՌԲԿ-ն:

Անցած օրվա ընթացքում բիթքոինի նվազագույն արժեքը գրանցվել է 13 128 դոլարի մակարդակում, սակայն ավելի ուշ կրիպտոարժույթի արժեքը մասամբ բարձրացել է: Ըստ որում՝ դեկտեմբերի 17-ին բիթքոինը արժեր 20089 դոլար: Այսպիսով՝ 5 օրում փոխարժեքի անկումը կազմել է 35 տոկոս:

Bloomberg-ը հայտնում է, որ անկումը կարող է կապված լինել մեկ այլ կրիպտոարժույթի՝ Bitcoin Cash-ի մրցակցությամբ, որի արժեքը վերջին մի քանի շաբաթներին մի քանի անգամ բարձրացել է: Դրանից զատ, անկման պատճառ կարող էր լինել նաեւ կրիպտոարժույթի փոխարժեքի շտկումը մասշտաբային ներարկումներից հետո, որոնք հանգեցրել էին բիթքոինի փախարժեքի կտրուկ աճի: