Բիթքոինի փոխարժեքը կարող է իջնել մինչեւ զրո, եթե աշխարհում այն չսկսեն որպես վճարման միջոց ընդունել, կարծում են Morgan Stanley-ի մասնագետները՝ վերլուծաբան Ջեյմս Ֆոսեթի գլխավորությամբ (James Faucette), հաղորդում է Business Insider-ը:

Ըստ Morgan Stanlеy-ի տվյալների՝ համաշխարհային 500 խոշոր ընկերություններից միայն 3-ն են որպես վճարման միջոց ընդունում բիթքոինը:

Այս փաստն, ըստ վերլուծաբանների, վկայում է այն մասին, որ մոտ ապագայում բիթքոինը կարող է  արժեզրկվել:

Կրիպտոարժույթի փոխարժեքի անկմանը կնպաստի նաեւ բիթքոինով  գործարքների փոքր ծավալը:

 Բիթքոինով գործարքների օրական ծավալը այժմ կազմում է մոտ 3 մլրդ դոլար, իսկ համաշխարհային արժութային շուկայում օրական գործարքների միջին ծավալը կազմում է մոտ 5,4 տրիլիոն դոլար, գրում է թերթը:

Բիթքոինով նաեւ քիչ տրանզակցիաներ են տեղի ունենում: Բիթքոինի տրանզակցիաների օրական ծավալը 300 մլն դոլար է, մինչդեռ Visa համակարգով ամեն օր մոտ 17 մլրդ դոլարի գործարքներ են տեղի ունենում: