Թուրքիայի Մալաթիա քաղաքում նոր ավտոմեքենաներ ներմուծող ընկերությունը խիստ էժանացրել է լյուքս դասի մեքենաների գները։

Թուրքական Cumhuriyet–ի փոխանցմամբ՝ Մալաթիայում մի շարք տաքսու վարորդներ, օգտվելով զեղչերից, իրենց հին մեքենան փոխարինել են նոր Մերսեդեսներով, սակայն փաստի առաջ են կանգնել։

Մերսեդես վարող տաքսու վարորդները պնդում են, որ անգործ են մնացել, քանի որ քաղաքացիները մտածում են, թե նոր Մերսեդես տաքսիները ավելի բարձր տարիֆներ կունենան։

Մերսեդես տաքսի վարողները նշել են, թե հատուկ ուշադրություն են դարձել, որ բոլորը միայն հին մոդելի տաքսիներ են նստում։