Սեուլն ու Վաշինգտոնը հունվարի 5-ին մտադիր են բանակցություններ սկսել ազատ առեւտրի մասին համաձայնագրի վերանայման վերաբերյալ: Այս մասին հաղորդում է Kommersant.ru-ն՝ վկայակոչելով «Ռյոնխապ» գործակալությունը եւ Հարավային Կորեայի արդյունաբերության եւ առեւտրի նախարարությունը:

«Առաջիկա բանակցություններում մենք մտադիր ենք հասնել մեզ համար կարեւոր հարցերի ներառմանը՝ նպատակ ունենալով ամրապնդել  փոխգործակցությունը եւ բալանսավորել շահերը»,- գործակալությանը հայտնել են նախարարությունում: Միացյալ Նահանգները եւս հաստատել են իրենց պատրաստակամությունը բանակցությունները վերսկսելու հարցում:

Հոկտեմբերին տեղեկացվել էր, որ Հարավային Կորեան պատրաստ է փոխել ԱՄՆ-ի հետ առեւտրային համաձայնագրի պայմանները: Հիշեցնենք, որ այն նախատեսում է երկու երկրների միջեւ ապրանքաշրջանառության մեջ ընդգրկված սպառողական եւ արդյունաբերական ապրանքների գրեթե 95 տոկոսի մաքսատուրքերի աստիճանական վերացում: