Պակիստանում կնոջը բռնաբարել են նրա համար, որ նա առանց ավագների խորհրդի հավանության ամուսնացել է: Միջադեպը տեղի է ունեցել Փիջաբ գավառում: 19-ամյա աղջիկն  ամուսնացել  էր մոտ երկու ամիս առաջ, սակայն գյուղի ավագները վրդովվել են, որ զույգը հավանություն ստանալու համար իրենց չի դիմել, գրում է The Express Tribune- ը:

Խորհրդի երեք անդամ բռնաբարել է աղջկան: Դրանից հետո աղջիկը դիմել է ոստիկանություն, որտեղ նրան մի քանի անգամ մերժել են դիմումը հաստատել: Սակայն ի վերջո նրանք ընդունել են դիմումը եւ քննություն սկսել: