Նախադպրոցական խմբի աշակերտները անտառում գտել են ավելի քան 4000 եվրո արժողությամբ թղթադրամներով տարա, հաղորդում է «Գազետա»-ն` հղում անելով «Շվեդիայի ռադիոյին»- ին:
«Անտառային սովորական զբոսանքը Սուննում դպրոցի նախապատրաստական դասի երեխաների համար հեքիաթի է վերածվել», - հաղորդել է ռադիոն:
Նշվում է, որ տարայի սեփականատերը կորստի մասին չի հայտնել, ուստի ոստիկանությունը փողը տվել է երեխաներին: Դպրոցը մտադիր է գումարները ծախսել բնության գրկում երեխաների ուղեւորությունների համար:




























