Լոնդոնյան մետրոն աշխարհում ամենահինն է: 1863 թվականին բացվել է առաջին ուղեգիծը՝ Metropolitan Railway ընկերությունը կառուցել է, այպես կոչված արտափողոցային երկաթուղու ճյուղ: Գծի երկարությունը 3,6 կմ էր, որի վրա 7 կայարան կար:

Մետրոպոլիտենի երկաթուղին նախատեսված էր շոգեքարշով գնացքների համար: Գնացքներն ածուխով էին աշխատում: Ածխի մուրը տհաճ էր՝ ուղեւորներին սեւացնելով: Սակայն, միեւնույն է, տրանսպորտի նոր տեսակը մեծ տարածում ուներ:

1863 թվականի հունվարի 10-ին գծի բացման օրը, մետրոյից հաճույքով օգտվել է բրիտանական մայրաքաղաքի  գրեթե 30 հազար բնակիչ: Լոնդոնյան մետրոն աշխարհում հնագույնն է եւ խոշորներից մեկը: Ամբողջ մետրոպոլիտենը բաժանված է սակագնային գտիների, որոնք ընդհանուր վեցն են: Կախված խաչվող գոտիների թվից՝ տատանվում է նաեւ տոմսի արժեքը:

Մետրոն այսօր տեղափոխում է տարեկան ավելի քան միլիարդ ուղեւորի: Լոնդոնյան մետրոպոլիտենի ցանցը կազմված է 11 գծից, կա 270 կայարան, իսկ ուղիների երկարությունն անցնում է 250 մղոնը (400 կիլոմետրից ավելի): Ստորգետնյա հատվածը միավորվում է երկաթուղային տարբեր ծառայություններով եւ ուղեւորներին տեղափոխում է մոտակա շրջաններ: Լոնդոնյան մետրոյի համակարգի մեջ է մտնում նաեւ անվարորդ «Թեթեւ մետրոն», որը ուղեւորներին Թեմզայով տեղափոխում է նաեւ հարեւան շրջաններ:

Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին «Թունելը» ռմբակոծությունների ժամանակ ապաստարանի դեր է կատարել: Piccadilly գծի մի հատվածը Holborn կայարանից մինչեւ Aldwych փակ էր եւ օգտագործվում էր Բրիտանական թանգարանի ցուցադրանմուշները պահելու համար:

Իր հնագույն  ծագման շնորհիվ լոնդոնյան մետրոն պարուրված է տարբեր լեգենդներով եւ պատմություններով, որոնցից մի քանիսն իսկապես հետաքրքիր են: Այսպես, օրինակ, պատմություններ են շրջանառվում մետրոյի մոռացված աշխատակիցների մասին, որոնք ապրում են մետրոյի ստորգենյա հյուսիսային հատվածում եւ մկներով են սնվում, իսկ երբեմն չեն խորշում նաեւ «մարդու մսից», նրանք այնտեղ վաղուց են ապրում եւ աշխարհից լիովին կտրվել են՝ մոռանալով նաեւ մարդկային խոսքը: