ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կոչ է արել զրպարտության մասին օրենքները խստացնել՝ ասելով, որ ներկայիս տարբերակը «շինծու է եւ խայտառակություն»:

«Մենք մտադիր ենք լրջորեն ուսումնասիրել մեր երկրի զրպարտության մասին օրենքները, որպեսզի երբ որեւէ մեկը զրպարտում է որեւէ մեկին, վերջինս կարողանա դատարաններում օգնություն ստանալ: Չի կարելի ստել, հետո ժպտալ, երբ փողերը  բանկային հաշվին են հոսում», - ասել է Թրամփը:

Թրամփի դիրքորոշումը զրպարտության վերաբերյալ նոր չէ: Նա բազմիցս կոչ է արել զրպարտության մասին օրենքները խստացնել՝ դատապարտելով «կեղծ» լուրերը եւ հերքումներ պահանջելով:

Թրամփը հատկապես վրդովված էր Մայքլ Վուլֆի «Կրակ եւ զայրույթ» գրքից, որը իր նախագահության առաջին օրերին քաոսի մեջ ընկղմված Սպիտակ տունն է ներկայացնում: