ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չորեքշաբթի խաղարկություն է սահմանել, որի մրցանակը կլինի մասնակցությունը երդմնակալության տարեդարձին նվիրված ընթրիքին։
«Միացեք ինձ ընկերներիս և ընտանիքիս հետ ընթրիքին ի պատիվ իմ պատմական երդմնակալության տարեդարձի»,-գրել է նա իր կողմնակիցներին ուղղված SMS-ուղերձում։ Թրամփի կայքում պարզաբանվում է, որ երկու «հրաշալի ամերիկացի» կստանան հրավեր Ֆլորիդա նահանգի Պալմ Բիչում տեղի ունենալիք երեկույթին, այստեղ Թրամփը ունի սեփական վիլլա-դղյակ։
Խաղարկությանը մասնակցելու համար անհրաժեշտ է փող նվիրաբերել նախագահի քաղաքական գործունեությանը։ Նվազագույն նվիրաբերությունը երեք դոլարն է։ Օրենքով թեկնածուին նվիրաբերվող գումարի առավելագույն չափը ֆիզիկական անձանց համար կազմում է 2,7 հազար դոլար։ ԱՄՆ քաղաքական գործիչներին նվիրաբերություն անել օրենքով թույլատրվում է միայն ԱՄՆ քաղաքացիներին։
Թրամփի երդմնակալությունը տեղի է ունեցել 2017 թվականի հունվարի 20-ին։




























