Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն անհրաժեշտ է համարում  առավելագույնս ուժեղացնել ճնշումը Հյուսիսային Կորեայի վրա, որպեսզի Փհենյանն ինքն առաջարկի բանակցություններ սկսել: Ճապոնիայի առաջնորդը, որը հունվարի 14-ին եւ 15-ին առաջին անգամ պաշտոնական այցով Սոֆիա կայցելի, այպիսի տեսակետ է հայտնել  24 Chasa թերթին տված հարցազրույցում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Հյուսիսային Կորեան պետք է միջուկային եւ հրթիռային զենքի ոչնչացման հարցով ստանձնած պարտավորություններին համապատասխան վարքագիծ դրսեւորի,  որպեսզի երաշխավորի դրա ամբողջական եւ վերջնական ոչնչացումը՝ այդ գործընթացի արտաքին վերահսկողության հնարավորության հետ մեկտեղ։ Հյուսիսային Կորեային իր քաղաքականությունը փոխել ստիպելու համար անհրաժեշտ է, որ միջազգային հանրությունը հասնի լիակատար համաձայնության եւ շարունակի առավելագույն ճնշում գործադրել Հյուսիսային Կորեայի վրա: Փհենյանն ինքն պետք է երկխոսություն սկսելու առաջարկի անի»,-ասել է Աբեն:

Խոսելով Փհենյանի սադրիչ հռետորաբանության մասին՝ Աբեն ասել է, որ «դա երկրին բնութագրական բանակցությունների վարման միջոց է եւ վախենալը նման զարգացումներից կնշանակի Փհենյանի տոնի շարունակությունը: «Մենք չենք տրվի Հյուսիսային Կորեայի սպառնալիքներին, բայց անհրաժեշտ  է ուշադիր վերլուծել իրավիճակը՝  դրան հանգիստ եւ սառնասրտորեն արձագանքելու համար»,-հավելել է նա՝ նշելով, որ Ճապոնիայի համար կարեւոր է նաեւ այն քաղաքացիների հարցը, որոնք առեւանգել են Հյուսիսային Կորեայի հատուկ ծառայություններ։

Նա կարծիք է հայտնել, որ միջազգային հանրության կողմից ճնշման ուժեղացումը հնարավոր կդարձնեն Փհենյանի միջուկային ու հրթիռային խնդրի լուծումը։

Հունվարի 14-ին Աբեն կհանդիպի իր բուլղարացի գործընկեր Բոյկո Բորիսովի հետ: Բանակցությունների թեմաներից են՝ Բուլղարիայի եւ Ճապոնիայի միջեւ առեւտրատնտեսական համագործակցության ընդլայնումը` բուլղարական արտահանման ավելացման շեշտադրումներով, ճապոնական ներդրումների եւ տեխնոլոգիաների ներգրավումը: