Եթե Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) կողմից ինքնաթիռների նոր պատվեր չլինի, եվրոպական Airbus կորպորացիան ստիպված կլինի դադարեցնել աշխարհի ամենախոշոր Airbus A380 սերիական ինքնաթիռների արտադրությունը: Համապատասխան հայտարարությունը արել է Airbus-ի առեւտրային տնօրեն Ջոն Լիհին, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը՝ վկայակոչելով AFP-ին:

«Անկեղծ ասած՝ եթե մեզ չհաջողվի համաձայնության գալ Emirates-ի հետ, այլ տարբերակ, քան ծրագրի դադարեցումը, չի լինի»,- նշել է Լիհին:

Airbus A380-ի արտադրության հնարավոր դադարեցման մասին հաղորդում էր Reuters-ը՝ վկայակոչեպով ընկերությունում իր աղբյուրներին: Գործակալության տվյալներով՝ Airbus-ի եւ A380-ի հիմնական գնորդի միջեւ 16 մլրդ դոլար արժողությամբ 36 ինքնաթիռների ձեռքբերման մասին բանակցությունները կայացել էին  նախորդ տարվա նոյեմբերին, սակայն կողմերը համաձայնության չէին եկել: Գործակալությունը նշում էր, որ Airbus-ը չի ցանկանում շարունակել արտադրությունը առանց ԱՄԷ-ի կողմից երաշխավորված պատվերի: Էմիրություններն էլ, վախենալով իրենց ներդրումների համար, ցանկանում են երաշխիքներ ստանալ առ այն, որ ընկերությունը չի դադարեցնի ինքնաթիռների արտադրությունը եւս առնվազն 10 տարի: