Բրիտանուհի Բարբարա Փիթերսը 80 տարեկանում հաջողությամբ հանձնել է քննությունը եւ պաշտոնապես դարձել Միացյալ Թագավորության ամենատարեց բալետի պարուհին: Այս մասին Պիտերսին նամակով հայտնել է Լոնդոնի Պարի թագավորական ակադեմիան, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը՝ վկայակոչելով Daily Mail թերթը:
Կինը 55 րոպե շարունակ դասական, կամայական եւ բնութագրական պարեր է կատարել:
«Ինձ հայտնեցին, որ ես հանձնել եմ քննությունը եւ դարձել բալետի ամենատարեց պարուհին երկրում: Ես հուզված եմ. սա լավագույն նվերն է, որին կարելի էր սպասել»,- նշել է Փիթերսը:
Բարբարա Փիթերսը, որը բնակվում է Հասթինգս ծովափնյա քաղաքում, անմիջապես ներառվել է ռեկորդի տարբեր գրքերում, նշում է թերթը:




























