Թուրքիայի զինված ուժերը հրետանակոծման են ենթարկել Սիրիայի Աֆրին շրջանում գտնվող սիրիական քրդերի ինքնապաշտպանական ուժերի (YPG)  դիրքերը, որոնց ուղղությամբ առնվազն 10 հարված է հասցվել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով  Anadolu գործակալությունը:

Գործակալության ռազմական աղբյուրների տվյալներով՝  կրակ է բացվել է YPG- ի կողմից հրետակոծմանն ի պատասխան: Ռազմական հարվածներն իրականացվել  են Թուրքիայի Հաթայ նահանգի Հասայի եւ Քիրիկխանի շրջաններում տեղակայված թուրքական զինված ուժերի հատվածների ուղղությամբ:

YPG-ի աղբյուրի համաձայն՝ հարձակման են ենթարկվել մի քանի բնակավայրեր: «Թուրքիայի հարավում՝  Հաթայ քաղաքից արձակված թուրքական հրետանային կրակոցների արդյունքում  ավելի քան 70 հրթիռային արկ է ընկել Ռաջու քաղաքի եւ հարեւան քաղաքների վրա, ինչը հանգեցրել է նյութական մեծ վնասների, ինչպես նաեւ տեղական ռադիոկայանի շենքի ոչնչացմանը բերել»,-ասել է նա:

Նախօրեին Թուրքիայի փոխվարչապետ Բեքիր Բոզդաղը հայտարարել էր, որ Անկարան խորհրդակցություններ է անցկացնում Մոսկվայի եւ Վաշինգթոնի հետ, Սիրիայի քրդական (YPG) զինված կազմավորումների դեմ Աֆրինում հնարավոր գործողությունների շուրջ, այս ուժերին Թուրքիան համարում է ահաբեկչական կազամակերպություն, որը կապված է երկրում արգելված Քուրդիստանի աշխատավորական կուսակցության հետ։ Լրատվամիջոցների հաղորդումների համաձայն՝ Թուրքիան իր զորքերը բերել է մարտական պատրաստականության բարձր աստիճանի եւ վերջին օրերին բազմիցս կրակել է  սահմանային գոտիներում YPG-ի դիրքերի ուղղությամբ։ 

Թուրքիայի պաշտպանության նախարարը պնդել է, որ մտնելու են Սիրիա

Թուրքիան շարունակում է Ռուսաստանի եւ ԱՄՆ հետ Աֆրինայի գործողությունը քննարկել

Թուրքիան ռազմական տեխնիկա է կուտակել Սիրիայի սահմանին