Շատ կարեւոր է լուծում գտնել ղարաբաղյան հակամարտությանը: Այս մասին այսօր՝ հունվարի 23-ին ասել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ Հայաստանի նախագահի հետ հանդիպումն ամփոփելով ԶԼՄ-ների առջեւ հայտարարությունով, հաղորդում է NEWS.am-ի թղթակիցը Փարիզից:

«Դա պետք է լինի երկու երկրների միջև համարձակ փոխզիջում: Գիտեմ, որ խաղաղության քարոզումը շատ դժվար է, ցանկանում եմ, որ հանդիպումները կոնկրետ արդյունքներ ունենան»- ասաց Մակրոնը:

Ֆրանսիայի նախագահը կարեւորեց նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների միջեւ Ժնեւում տեղի ունեցած հանդիպումը, ինչպես նաեւ ԱԳ նախարարների մակարդակով հանդիպումները, հատկապես նա շեշտեց Կրակովում օրերս տեղի ունեցած հանդիպմանը: Մակրոնն այդ հանդիպումը դրական գնահատեց: