Թուրքիայի ԶՈՒ-ն հայտարարություն է տարածել Աֆրինի գործողության ժամանակ հերթական զոհի մասին։

Թուրքական Cumhuriyet-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի ԶՈՒ հայտարարության մեջ նշվել է, որ Աֆրինի գործողության ժամանակ զոհվել է պայմանագրային սերժանտ Մեհմեդ Մուրադաղը։

Նշենք, որ Թուրքիայի Սիրիայի քրսաբնակ Աֆրինում գործողություն է սկսել հունվարի 20-ին։

Այս պահի դրությամբ Թուրքիան պաշտոնապես հայտնել է 3 զոհի մասին։