Հունվարի 24-ին Ստրասբուրգում ՀՀ Նախագահի գլխավորած պատվիրակության կազմում գտնվող ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը եւ Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը ստորագրեցին ԵԽ մի շարք կոնվենցիաներ:

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի ներկայությամբ ստորագրվեցին «Կինեմատոգրաֆիական համատեղ արտադրության մասին» ԵԽ (վերանայված) կոնվենցիան, Հարկային հարցերով փոխադարձ վարչական աջակցության մասին» ԵԽ կոնվենցիան (2010թ. արձանագրությամբ փոփոխված), «Ֆուտբոլային խաղերի եւ մարզական այլ միջոցառումների ժամանակ ապահովության, անվտանգության եւ սպասարկման խնդիրներին միասնական մոտեցման մասին» ԵԽ կոնվենցիան, «Ահաբեկչության կանխարգելման մասին ԵԽ կոնվենցիային կից՝ լրացուցիչ արձանագրությունը եւ «Մարդու օրգանների թրաֆիքինգի դեմ պայքարի մասին» կոնվենցիան: