Քուվեյթի նավթի նախարարը երեկ հայտարարել է, որ համաշխարհային տնտեսությունը չի փլուզվի, եթե «սեւ նավթի» գինը հասնի 100 դոլարի՝ 1 բարելի դիմաց։ Այդ մասին հաղորդում է euronews-ը։
Ներկայում Լոնդոնում եւ Նյու Յորքում նավթի գները տատանվում են 90 դոլարի սահմաններում՝ գրանցելով վերջին 26 ամսվա ամենաբարձր ցուցանիշը։ Կահիրեում կայացած հանդիպման ժամանակ OPEC-ի անդամները պատճառ չեն տեսել հումքի արդյունահանման ավելացման համար։
Նրանք գտել են, որ վառելիքի ներկա թանկացումը պայմանավորված է ոչ թե համաշխարհային տնտեսության կարիքներով, այլ Եվրոպայում եւ ԱՄՆ-ում անսպասելի սառնամանիքներով։




























