Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Սիրիայի սահմանին գտնվող հարավային Հաթայ նահանգ է ժամանել եւ այնտեղ Սիրիայի Աֆրինում գործողությանը մասնակցելու համար տեղակայված թուրքական զինվորական կոնտինգենտի ստուգում է անցկացրել, հունվարի 25-ին հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»` հղում անելով NTV հեռուստաալիքին:
Հաղորդվում է, որ Էրդողանը այցելել է հրամանատարական շտաբ եւ ռազմական հրամանատարներից զեկույցներ է ընդունել:
Սիրիական Աֆրինում «Ձիթենու ճյուղ» գործողության հինգ օրվա ընթացքում խաղաղ բնակչության շրջանում զոհերի թիվը հասել է 35-ի:
Աֆրինում «Ձիթենու ճյուղ» գործողության 5 օրերի ընթացքում 35 խաղաղ բնակիչ է զոհվել
Թուրքական «Ձիթենու ճյուղը» Սիրիայում. քրդերը խոստանում են հակահարված տալ (ֆոտո)




























