ԱՄՆ նոր պատժամիջոցները նպատակ ունեն ճնշում գործադրել Ուկրաինայի հարցով Մինսկի համաձայնագրերի լիարժեք իրականացման համար: Այս մասին հայտարարել է ԱՄՆ ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով ԱՄՆ Ֆինանսների նախարարության մամուլի հաղորդագրությանը:
«ԱՄՆ կառավարությունը հավատարիմ է Ուկրաինայի տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության պահպանմանը եւ նպատակ ունի հայտնաբերել նրանց, ովքեր փորձում են ձախողել Մինսկի համաձայանգրերը:
«Նրանք, ովքեր Ուկրաինայում իրենց գործունեության համար ԱՄՆ պատժամիջոցներին ենթարկված անհատներին եւ իրավաբանական անձանց մատուցում են ապրանքներ, ծառայություններ կամ նյութական աջակցություն, կներգրավվեն այն գործունեությանը, որը կարող է նրանց Միացյալ Նահանգներում պատժամիջոցների ենթարկել», - ասել է Մնուչինը:




























