ԱՄՆ ռազմաօդային ուժերի սպառազինության մեջ շուտով կհայտնվի արդիականացված հակաբունկերային GBU-57 ավիառումբը: Այս մասին հայտնել է ՌՕՈՒ կապիտան Էմիլի Գրաբովսկին, փխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Նրա խոսքով՝ արդիականացված արկը կարող է ամրացված ստորգետնյա կառույցների մեջ թափանցել մեծ խորությամբ (մինչեւ 61 մետր) եւ դրանց մեծ ավերածություն պատճառել: Ավելի քան 13 տոննա կշռող ռումբը գրեթե 2,5 տոննա պայթուցիկի արկ է կրում, հայտնում է Bloomberg-ը:
Ռումբի երկարությունը 6,25 մետր է, իսկ տրամագիծը՝ 80 սմ: Նման արկը կարող է տանել միայն ծանր ռմբակոծիչ B-2 Spirit-ը: Պենտագոնում նշում են, որ GBU-57-ը կարող է օգտագործվել Իրանում եւ Հյուսիսային Կորեայում ստորգետնյա կառույցների դեմ:

Հունվարին B-2 ռմբակոծիչները տեակայվել են Խաղաղ օվկիանոսի Գուամ կղզում:

Հիշեցնենք, որ անցյալ տարվա ապրիլին ԱՄՆ-ն Աֆղանստանում կիրառել էր GBU-43/B ռումբը, որը ստացել էր «բոլոր ռումբերրի մայր» անունը: Պենտագոնից հայտնել էին, որ պայթյունի հետեւանքով 36 ահաբեկիչ էր ոչնչացվել: Ի պատասխան Իանը սպառնացել էր «բոլոր ռումբերի հորով»: