Հունվարի 28-ին Չինաստանի ԱԳ նախարար Վան Ին իր ճապոնացի գործընկեր Տարո Կոնոյին առաջարկել է ջանքերը միավորել 2 պետությունների հարաբերությունների կարգավորման համար: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Չինաստանի ԱԳՆ-ին:

«Ես ողջունում եմ ձեր այցելությունը: Այս տարի ուղիղ 40 տարի է լրանում մեր երկրների միջեւ խաղաղության եւ բարեկամության պայմանագրի ստորագրման պահից՝ երկկողմ կապերի համար դա կարեւոր նշանակություն ունի: Այն, որ դուք տարեսկզբին Չինաստան եք եկել, վկայում է Պեկինի հետ հարաբերությունների բարելավման Ճապոնիայի կառավարության վճռականության մասին,- ասել է նա: - Մենք հույս ունենք, որ Ճապոնիան իր տրամդրվածությունը չի փոխի, նահանջ չի կատարի եւ խոսքը գործ կդարձնի, ջանքերը միավորելով Չինաստանի հետ՝ կգործի մեզ հետ միասնաբար. անհրաժեշտ է ճապոնա-չինական հարաբերությունները հնարավորինս շուտ դնել ներդաշնակ զարգացման ճանապարհի վրա»:

Պեկինի հետ կապերի զարգացման Տոկիոյի պատրաստակամության մասին չինացի գործընկերոջ հետ բանակցությունների ժամանակ հայտարարել է  նաեւ Տարո Կոնոն: «Այս տարի մենք կցանկանայինք մեր հարաբերությունները բազմակողմանիորն զարգացնել»,- ասել է ճապոենացի նախարարը: