Հունվարի 28-ին Ֆինլանդիայում նախագահական ընտրությունների անցկացման համար առավոտյան մոտ 2 հազար ընտրատեղամաս է բացվել: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Ֆինլանդիայի արդարադատության նախարարությանը:

Տեղամասերը գործում են քաղաքապետարաններում, գրադարաններում, փոստում: Կարելի է քվեարկել տեղական ժամանակով առավոտյան ժամը 09:00-ից մինչեւ 20:00:

Բարձրագույն պետական պաշտոնին ընդհանուր 8 թեկնածու է հավակնում, որոնք առաջադրվել են ինչպես քաղաքական կուսակցությունների կողմից, այնպես էլ ընտրողների շարժումների: Ընտրություններին կարող են քվեարկել Ֆինլանդիայի 18 տարեկան դարձած քաղաքացիները: Երկրի ավելի քան 5,5 մլն բնակչությունից քվեարկելու իրավունք ունի գրեթե 4,2 մլն մարդ:

Թեկնածուներից մեկի հաղթելու դեպքում նոր նախագահի երդմնակալությունը տեղի կունենա փետրվարի 1-ին: Եթե հաղթողը երեւան չգա առաջին փուլում՝ ոչ մեկը չհավաքի քվեների 50 տոկոսից ավելին, ապա ընտրությունների երկրորդ փուլը տեղի կունենա փետրվարի 11-ին:

Ֆինլանդիայի նախագահին ընտրում են 6 տարի ժամկետով: